
Չորեքշաբթի Տորոնտոյում տեղի ունեցած ուժեղ փոթորիկը լրջորեն վնասել է մարզադաշտը։ Փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ տրիբունաները վերածվել են մետաղի և պլաստիկի կույտի, չնայած այդ կառույցները պետք է չափազանց դիմացկուն լինեին։
Նշենք, որ ամեն ինչ սկսվել է սովորական ամպրոպից։ Քամին աստիճանաբար ուժգնացել է, և դրա արագությունը հասել է ժամում 100 կիլոմետրի։ Մոլեգնող տարերքը տապալել է ծառերը, պոկել փողոցների լուսավորության սյուները, պոկել շենքերի տանիքները։ Այնուհետև քաղաքը կարկտահարության է ենթարկվել։ Գոլֆի գնդակի չափի սառցակտորները կոտրել են խանութների ցուցափեղկերը, մեքենաների դիմապակիներն ու տանիքները։
Փոթորկի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, իսկ քաղաքային ճանապարհները ջրի տակ են անցել։