Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգերին

4 Սեպտեմբերի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է «նիկոլական» բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով հայտարարել է, թե իբր Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»:

Դատարանը Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքում հրապարակել, բացի այդ նաև 100 հազար դրամի փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը դատի էր տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ։

Leave a Comment