Մելոնին՝ Իտալիայի ամենաերկարատև պաշտոնավարած վարչապետ. Ալիևը շնորհավորել է

Մելոնին՝ Իտալիայի ամենաերկարատև պաշտոնավարած վարչապետ. Ալիևը շնորհավորել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին՝ Իտալիայի կառավարության ղեկավարի պաշտոնում գտնվելու տևողությամբ պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ։

Ալիևը նշել է, որ այս պատմական իրադարձությունը վկայում է Մելոնիի ուժեղ առաջնորդության, քաղաքական վճռականության և իտալացի ժողովրդի վստահության մասին։

Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում վարչապետ Մելոնիի անձնական դերը և նրա արժեքավոր ավանդը Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում։

Նրա խոսքով՝ բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունը այսուհետ ևս կզարգանան՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment