Հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը․ Պուտին

«Հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը»։

Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այնուամենայնիվ, վերջ ի վերջո և ամենից առաջ այս խնդիրը պետք է լուծեն հակամարտության մեջ ներքաշված երկրները։ Այս մոտեցումը ճիշտ է։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են, ամենից առաջ հատուկ ծառայությունների մակարդակով։

Թե որքանով են դրանք հանգեցնում հաշտության համաձայնությանը, այժմ դժվար է ասել՝ նկատի ունենալով վերջերս Ուկրաինայի ղեկավարության հայտարարությունները։ Բայց շփումներն իրոք կան, դրանք շարունակվում են ընթացիկ ռեժիմով»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Մոսկվան շփումներ է պահպանում նաև Վաշինգտոնի հետ: Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը տրամադրված է կառուցողական աշխատանքի:

Դաշնության նախագահը նաև վստահեցրել է, որ այսօր չկա որևէ սցենար, որը կպահանջեր զորահավաք անցկացնել Ռուսաստանում: Վերջին շաբաթներին Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։

Leave a Comment