Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան է` 4-7 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +31-33 աստիճան, երեկոյան՝ +24-26 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +22-27 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22-26 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +28-30 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +19-24 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +24-28 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ +29-33 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-26 աստիճան, նախալեռնային՝ 28-32 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +30-33 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-34 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 32-34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-34 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +18-22, նախալեռնային շրջաններում՝ +23-27 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-33 աստիճան։
Արցախում կանխատեսվում 27 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
