
Քուչակ-Ապարան ճանապարհին երեկ տեղի ունեցած ողբերգական վթարի մասին մանրամասներ են ներկայացվում «Նյուզ»-ի ռեպորտաժում: «Ֆայտոն» տաքսի ծառայության վարորդը վանաձորցի Սամսոն Կարապետյանն է եղել, ով ևս զոհվել է: Նա 3 երեխա ունի, փոքրը 2 տարեկան է, կինը հղի է չորրորդ երեխայով: Ըստ զոհվածներից մեկի հարազատի՝ ֆիքսվել է, որ 165 կմ/ժ արագությամբ է սլանալիս եղել: Ականատեսներն ասել են՝ «ռակետի պես եկավ անցավ», մի քանի մեքենա վազանցելիս է եղել, փակ ոլորանով՝ առանց տեսադաշտի ու բախվել է ավտոբուսին: Մեքենայի մեջ նաև երիտասարդ կին է եղել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: