BFMTV-ի հաղորդմամբ՝ Լուար դեպարտամենտի Սեն-Ժյուստ-Սեն-Ռամբեր համայնքի քաղաքապետ Օլիվիե Ժոլին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է վագրային մոծակների թռիչքը քաղաքի վրայով։
Սեպտեմբերի 1-ին ստորագրված հրամանագրի համաձայն՝ այն տրվել է՝ «հաշվի առնելով, որ նրանց [մոծակների – խմբ.] ցածր բարձրության վրա կամ շրջանագծային թռիչքները, ինչպես նաև նրանց խայթոցները կարող են գրգռվածություն և ծայրահեղ դժգոհություն առաջացնել»։ Հրամանագրի համաձայն՝ «ցանկացած վագրային մոծակ, որը չի համապատասխանում» սահմանված պահանջներին, «կենթարկվի քրեական հետապնդման»։
The post Ֆրանսիական կոմունայի քաղաքապետը մոծակներին արգելել է թռչել իր տարածքով appeared first on Tribune.am.