
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Կիևի մարզում գտնվող՝ Coca-Cola-ի գործարանին ռուսական հարվածի փաստը։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ գործարանին հարվածել է Shahed անօդաչու թռչող սարքը։ Զելենսկին նշել է, որ ռուսական կողմը չէր կարող չիմանալ, որ թիրախավորում է ամերիկյան ընկերության օբյեկտը։
«Սա Ռուսաստանի հստակ ազդանշան է Ամերիկային. ռուսները չեն կարող չիմանալ, որ սա ամերիկյան գործարան է։ Մենք նաև կիրականացնենք ասիմետրիկ գործողություններ՝ ի պատասխան ռուսական այս մարտավարության»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը Suspilne TV-ին հայտնել է, որ գործարանի պահեստները այրվում են։
Վերջին անգամ այս գործարանը հարձակման է ենթարկվել 2022 թվականի մարտին։