ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ֆիդել Էռնեստո Կաստրո Կալիսի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կուբայի կոմունիստական ռեժիմի վերնախավը ղեկավարում է ձախողված պետություն, որտեղ սովորական կուբացիները սովի են մատնված, մինչդեռ Կաստրոյի ընտանիքը և այլ մերձավորներ հարստանում են՝ շրջանցելով պատժամիջոցներն ու կիրառելով այլ ապօրինի սխեմաներ, և ձգտում են մարքսիստական դիվերսիոն գաղափարախոսությունն արտահանել Միացյալ Նահանգներ և Արևմտյան կիսագնդի այլ երկրներ։
Այսօր ես հայտարարել եմ Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ֆիդել Էռնեստո Կաստրո Կալիսի, Կուբայի արտաքին առևտրի բանկի և Կաստրոյի կոռումպացված ֆինանսական ու հետախուզական ցանցի մաս կազմող չորս կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նախագահ Թրամփն ու ես անսասան ենք Կուբան ազատ տեսնելու մեր վճռականության մեջ»,- գրել է նա X-ում։
