ՀՀ ատոմակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել սեպտեմբերի 1-ին և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին, հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ վերանորոգման ընթացքում իրականացվել է շուրջ 20 կարևոր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հուսալիության, անվտանգության և արդյունավետ շահագործման բարձրացմանը։
Վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։ Ներկայում էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով, հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։
