Պուտինը խոսել է Ռուսաստանում զորահավաքի հնարավորության մասին

Ռուսաստանում ներկայում չկա այնպիսի սցենար, որը կպահանջեր զորահավաք անցկացնել։ Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վերջին շաբաթներին ուկրաինական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ, ըստ իրենց հետախուզական տվյալների, Ռուսաստանը կարող է ռազմական զորահավաքի պատրաստվել սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո։

Leave a Comment