ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները զինամթերքի պակաս չունի և այն արտադրում է աննախադեպ ծավալներով։
«Մենք ունենք միջին և բարձր տեխնոլոգիական բարդության գրեթե անսահմանափակ քանակությամբ զինամթերք՝ շատ ավելին, քան երբևէ կարող էինք օգտագործել Իրանի դեմ կամ որևէ այլ պատերազմում, ինչը շատ քիչ հավանական է»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է համալրել պաշարները և պատրաստվում է հնարավոր անկանխատեսելի իրավիճակների։ Թրամփը շեշտել է, որ այդ պաշարները նախատեսված են ԱՄՆ-ի համար և ոչ թե այլ երկրներին վաճառելու։
Միաժամանակ նա հայտնել է, որ շուտով ԱՄՆ-ն կրկին ակտիվորեն զենք կվաճառի իր դաշնակիցներին։
Թրամփը նաև քննադատել է Ջո Բայդենի նախկին վարչակազմին՝ պնդելով, որ վերջինս Ուկրաինային անվճար ավելի շատ զինամթերք է տրամադրել, քան ԱՄՆ-ն օգտագործել է Իրանում։