Արգենտինայի հավաքականի նախկին ավագ և հարձակվող Լիոնել Մեսսիի միջազգային կարիերան ավարտելուց հետո հայտնի է դարձել, թե ով կարող է կրել նրա խորհրդանշական 10 համարի մարզաշապիկը։
ESPN Argentina-ի տեղեկություններով՝ եթե հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին երկարաձգի պայմանագիրը, ապա 10 համարը կտրամադրվի իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկոլաս Պասին։
21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է աշխարհի վերջին առաջնությանը, որտեղ Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է արծաթե մեդալակիր։ Նա հանդես է եկել խմբային փուլի երկու հանդիպումներում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Մինչ օրս Պասը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
