Դատարանը «Սրբազան պայքար» շարժման աջակից, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի տնային կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ։ Չախալյանը տնային կալանքից ազատ կարձակվի սեպտեմբերի 4-ին։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Սրբազան պայքար» շարժման գործով հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին։
