Նավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել


Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները նավի վերջին վթարի գործով ձերբակալել են Ադրբեջանի երեք քաղաքացու՝ Վալեհ Գումբատովին, Ռաշադ Իբրահիմովին և Գադիր Գուլիևին։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երեքն էլ աշխատել են վթարի ենթարկված նավի վրա։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ Թուրքիայի դրոշով լաստանավում եղել է 267 ուղևոր։ Վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 20-ը համարվում են անհետ կորած։

Leave a Comment