Թրամփը հայտարարել է Հորմուզով նավթի տարանցման վերականգնման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի տարանցման վերականգնման մասին, որը հասնում է օրական մինչև 18 միլիոն բարելի:

Ամերիկյան առաջնորդն իրավիճակը նկարագրող ինֆոգրաֆիկա է հրապարակել Truth Social սոցիալական ցանցի իր էջում:

Քաղաքական գործչի ներկայացրած պատկերի մակագրությունում նշվում է. «Նավթի ծավալները Հորմուզի նեղուցում վերադարձել են»:

Հրապարակված տվյալների համաձայն՝ ներկայումս նեղուցով օրական տեղափոխվող նավթի ծավալը կազմում է շուրջ 18 միլիոն բարել:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ազդարարել է «Ազատություն» գործողության մասին՝ Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու համար:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով նավերի անցմանը ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կհամարի հրադադարի խախտում։

Leave a Comment