Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը



Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ։



Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան–Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և դրա հետագա առաջմղմանը վերաբերող տարբեր հարցեր։


Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությանը։ Նիկոս Քրիստոտոդուլիդիսը հայտնել է Կիպրոսի հետևողական աջակցությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment