ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովում անդրադարձել է Ռուսաստանում հնարավոր էսկալացիայի վերաբերյալ լուրերին։
Ռուսաստանում հնարավոր էսկալացիայի վերաբերյալ տեղեկությունները «տեղեկատվական հարձակում» են, որի նպատակն է խաթարել Պետդումայի ընտրությունների ընթացքը, հինգշաբթի օրը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այսօր չկա նման սցենար, որը էսկալացիա պահանջեր։ Դա ուղղակի մտահղացված տեղեկատվական գործողություն է», — այս մասին ասել է Պուտինը՝ հավելելով, որ ռուսաստանցիները «կամավոր» են գնում «հատուկ ռազմական գործողությանը»՝ պայմանագրեր կնքելով Պաշտպանության նախարարության հետ։
Երկրի ղեկավարի փոխանցմամբ՝ ներկայումս զինված ուժերը ճակատի համար նոր զինծառայողներ ներգրավելու «ոչ մի խնդիր չունի», ի տարբերություն Ուկրաինայի, որի զինված ուժերի թվաքանակը, ինչպես պնդում է Պուտինը, կրճատվում է։ «Ամեն ամիս մինուս 8-12 հազար մարդ», — ասել է Պուտինը։