Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ 2026» միջազգային փառատոնը – armeniatoday.am

Սեպտեմբերի 5-6-ը Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ — Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։

Ծրագրում նախատեսված են ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ, վարպետության դասեր, ինչպես նաև ավանդական արհեստների, տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Փառատոնը կմիավորի դիզայներների, ավանդական արհեստների վարպետների և պատվիրակությունների Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա նախագծերից է։ Այն կազմակերպվում է ԿԳՄՍՆ-ի և Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

2026 թվականի ապրիլին Մեղրին հռչակվել էր ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։

Leave a Comment