Սամվել Կարապետյանի գործով նիստը հետաձգվել է – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով այսօր նշանակված դատական նիստը հետաձգվել է, Armenia Today-ին հայտնել է Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Փաստաբանի խոսքով՝ նիստը հետաձգվել է դատախազի՝ արձակուրդում լինելու պատճառով, ինչի վերաբերյալ նա դիմում է ներկայացրել։

Ֆերոյանը տեղեկացրել է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին։ Կարապետյանը կալանավորվել էր 2025-ի հունիսին՝ Հայ Առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց և իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Ներկայում Կարապետյանը տնային կալանքի տակ է։

Leave a Comment