«Այսօրվա դրությամբ չկա այնպիսի սցենար, որը զորահավաք կպահանջեր»․ Պուտին

«Այսօրվա դրությամբ չկա այնպիսի սցենար, որը զորահավաք կպահանջեր»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ չկա որևէ սցենար, որը կարող է պահանջել լրացուցիչ զորահավաք։

«Այսօր չկա որևէ սցենար, որը կպահանջեր զորահավաք։ Սա հակառակորդի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող տեղեկատվական հարձակում է՝ Պետդումայի ընտրություններից առաջ, որի նպատակն է ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Սա պարզապես ծրագրված տեղեկատվական գործողություն է», — ասել է Պուտինը՝ Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանում մարդիկ հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար կամավոր են մեկնում և կամավոր են պայմանագրեր կնքում։

Leave a Comment