Քաղաքաշինության տեսչական մարմնի 6 պաշտոնատար անձ է ձերբակալվել – armeniatoday.am

Հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիոն գործով ձերբակալել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնատար անձի։ Տեղեկությունը Armenia Today-ին հաստատել է կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ձերբակալվածների թվում են տեսչական մարմնի տարածքային բաժանմունքներում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նրանք մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ։

Leave a Comment