Իրանի բանակը, ի պատասխան սեպտեմբերի 1-ին երկրի հարավին ԱՄՆ-ի հասցրած հարվածների, պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
«Իրանի ԶՈՒ-ն հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ԱՄԷ-ում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ահաբեկչական ուժերի ռազմաբազաներին», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Քուվեյթում հարվածների թիրախում են հայտնվել արբանյակային կապի համակարգերը, տեխնիկայի պահեստները և ամերիկյան ուժերի օդանավակայանները, իսկ ԱՄԷ-ում՝ ամերիկյան զինված ուժերի զորքերի տեղակայման վայրերն ու ռադարները։
Իրանի բանակի հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են հինգշաբթի առավոտյան։