
«Այս իշխանությունը ռազմաբազան փորձում էր օգտագործել որպես շանտաժի միջոց, այսինքն՝ եթե սա չանեք, ռազմաբազան կանենք, ռուսները ըստ էության այդ խաղաքարտը Փաշինյանի ձեռքից վերցրեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ խոսելով Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազայի հնարավոր դուրսբերման մասին Պուտինի հայտարությունից։ Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ ընդդիմադիր գործիչը նշեց․ «Մենք Բիշկեկում ոչ մի բան չստացանք, բացի մի հանգամանքի, որ երկխոսությունն ավարտված չէ և այստեղ կարևոր է ընդգծել, որ երկխոսությունը Մոսկվայում է տեղի ունենալու, ֆորմալ առումով փորձեն ամբող հարաբերությունների ընդհանուր փաթեթը նայել, բայց ես քանզի այս իշխանությունը թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ կառավարվում է այլ կենտրոններից, ապա որոշողները իրենք չեն։