Կրեմլը հայտարարել է Իրանի նկատմամբ աջակցության շարունակման և երկկողմ կապերի զարգացման մասին

3 Սեպտեմբերի, 2026

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին և հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունները։ Հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Կրեմլում ընդգծել են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, իսկ երկու պետությունների՝ գործընկերությունն ամրապնդելու ինքնիշխան իրավունքը ենթակա չէ արտաքին միջամտության կամ ճնշման։

Leave a Comment