ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհնար է Հայաստանին պարտադրել հանրաքվե անցկացնել։
Հայաստանին հանրաքվե պարտադրելու թեմային անդրադառնալիս Փաշինյանը նշել է, որ ինքը Խորհրդային Հայաստանի Կենտկոմի քարտուղարը չէ, որ իրեն կանչեն Ռուսաստան, և հարցրել է, թե ինչպես կարող են երկրին նման բան պարտադրել։ Նա նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու չեն լուսաբանում իր կողմից Մոսկվայի առաջ դրվող երկընտրանքները՝ հավելելով. «Վայ Մոսկվայից զանգեցին, կոնյակ ճարեք, Գագոյին ասենք գնա հարցերը արագ լուծի»։