Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոզիոն մասնակցել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի 83-րդ բացմանը՝ ներկայանալով տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով։
Մոդելը կարմիր գորգին ներկայացել է մարմինը ընդգծող երկար սև զգեստով՝ կորսետային վերնամասով, ատլասե լայն գոտկատեղով և փոքր քողով ավարտվող երկար կիսաշրջազգեստով։
Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ սև կո ու ադամանդե վզնոցը, ականջօղերը, ապարանջանն ու մատանիները։ Ամբրոզիոն ընտրել էր նաև նուրբ վարդագույն դիմահարդարում և հոլիվուդյան խոշոր ալիքներով սանրվածք։
Կինոփառատոնի բացման երեկոյին հյուրերին ներկայացվել է Դենի Բոյլի «Ink» կենսագրական դրաման։
45-ամյա մոդելը, որը նախկինում եղել է Victoria’s Secret-ի «հրեշտակներից», վերջերս նաև նշանվել է ավստրալացի դիզայներ Բաք Փալմերի հետ։
