
«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգերի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե Ալիևը արդյոք իրենց հանդիպման ժամանակ չի խոսել Սահմանադրության փոփոխման մասին: «Ընդհակառակը՝ արձանագրում ենք, որ մենք արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգը և հարցը չենք քննարկում, և ընդհակառակը՝ մեր ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներ ընդդիմության խոսույթը չվերցնեն և իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, որովհետև դա բացառապես ՀՀ-ի ներքին խնդիրն է»,- ասել է Փաշինյանը և ավելացրել. «Քանի որ շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս, երբեմն նաև մեր դիրքորոշումները և տեղեկատվությունը կիսում ենք մեր միջազգային գործընկերների հետ այն շրջանակում, ինչ շրջանակում որ մեր կառավարության ծրագրում արձանագրվում է»: