Գագիկ Խաչատրյանի վաստակի տեր մարդուն պետք է ուղարկել Պալմա դե Մալյորկա հանգստի, բայց «Երևան» ՔԿՀ-ն էլ վատ փոխարինող չէ. Փաշինյանը կատակեց



Tert.am-ը գրում է.


Գագիկ Խաչատրյանի վաստակի տեր մարդուն պիտի ուղարկել Պալմա դե Մալյորկա հանգստի, բայց «Երևան» ՔԿՀ-ն էլ վատ փոխարինող չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ կատակելով ասել է Փաշինյանը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասին:



«Ձեր թվարկումը լիարժեք լեգիտիմություն է տալիս, որ նման աշխատանքային վաստակ ունեցող մարդուն պետք է շտապ ուղարկել վաստակած հանգստի՝ հնարավորինս բարձր մակարդակի միջազգային կուրորտ, Պալմա դե Մայորկա՝ վերականգնողական հանգստի:

Հակառակ դեպքում կնշանակի, որ ՀՀ-ն սադիստական պետություն է և կտտանքների է ենթարկում այդ մարդուն, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ որպես այնտեղ եղած մարդ՝ «Երևան» ՔԿՀ-ն տվյալ դեպքում վատ փոխարինող չի Պալմա դե Մայորկայի կուրորտներին»,- նշել է Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment