Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը․ վարչապետ

Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը․ վարչապետ

«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգերի բոլոր հարցերը, բայց սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում․ ընդհակառակը, արձանագրում ենք, որ մենք արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր սահմանադրության օրակարգն ու հարցերը չենք քննարկում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահի հետ խոսակցությանը։

Նա հավելել է՝ իրենց ցանկությունն է, որ այլ երկրներ ընդդիմության խոսույթը չվերցնեն և չօգտագործեն․ «Որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, դա բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է։ Երբեմն մեր դիրքորոշումները բուռն քննարկումների տեղիք են տալիս, այդ իսկ պատճառով տեղեկությունը կիսում ենք մեր միջազգային գործընկերների հետ այն շրջանակում, ինչ շրջանակում մեր կառավարության ծրագրում կամ հրապարակային հայտարարություններում արձանագրվում է»,- ասել է վարչապետը և ևս մեկ անգամ շեշտել, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են երկկողմ օրակարգի՝ գործնականորեն բոլոր հարցերը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment