Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Սևակ Հակոբյան: Հյուր. Գրքի երևանյան փառատոնի միջազգային ծրագրերի ղեկավար Անահիտ Ղազախեցյան:
Թեման՝ Գիրքը՝ որպես հանդիպման, մտքի ու երկխոսության տարածք։Սեպտեմբերի 4-ից 6-ը Երևանը կրկին դառնում է գրական աշխարհի կենտրոնը։ Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը։
Այս տարվա գլխավոր թեման լեզուն է՝ որպես մարդկության հիշողությունը պահպանող և մշակութային շարունակականությունը փոխանցող ուժ։
Երեք օր շարունակ՝ գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, հանդիպումներ հայ և արտասահմանյան հեղինակների հետ, գրական քննարկումներ, ընթերցումներ ու վարպետության դասեր։
Փառատոնին մասնակցում են գրողներ ու հրատարակիչներ 13 երկրից, իսկ ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում։ Մի խոսքով՝ գիրք, գրող, ընթերցող ու կենդանի խոսք՝ մեկ վայրում։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։