Հանձնարարել եմ իրավապահներին Նարեկ Նալբանդյանի նկատմամբ վարույթներ նախաձեռնել․ վարչապետ

Հանձնարարել եմ իրավապահներին Նարեկ Նալբանդյանի նկատմամբ վարույթներ նախաձեռնել․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը բրիֆինգի ընթացքում ընդգծեց, որ «Արարատցեմենտը» շարունակում է մնալ պետության կառավարման ներքո, և դրա հետ կապված որևէ գործընթաց տեղի չի ունեցել։

Անդրադառնալով «Արարատցեմենտի» հետ Նարեկ Նալբանդյանի կապ ունենալու վերաբերյալ պնդումներին՝ Փաշինյանը հերքեց դրանք․

«Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և իմ ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է վարույթներ նախաձեռնել․

«Եթե ստանանք ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություն ստեղծել, որ մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, մեր արձագանքը կլինի շատ դաժան»,- նշեց նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment