
«Պետությունն այստեղ մեծ անելիք ունի և պատասխանատվություն ունի այս դեպքերին արագ արձագանքելու և նաև հետագա դեպքերը կանխարգելելու ուղղությամբ», -Կառավարության նիստում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի քննարկման ժամանակ նշեց հիմնական զեկուցող, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նաև հայտնեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ Աննա Հակոբյանի սկսած արշավի շրջանակներում է ձևավորվել այսօր ներկայացված նախագծերի փաթեթը
Նախախարն ընդգծեց, որ նախագծերը անդրադառնում են 2 հիմնական հարցի՝ ինչպես է պետությունը պաշտպանում ընտանեկան բռնության ենթարկված անձին և ինչպես է կանխարգելում բռնության դեպքերը։
Նախարարն ընդգծեց, որ նախատեսվում է, որ ոստիկանության ծառայողները ընտանեկան բռնության դեպքի վայր ժամանելու ժամանակ պետք է պարտադիր կրծքին տեսախցիկ կրեն։