Ռուսաստանը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման օգտին․ Պուտին

Մոսկվան հանդես է գալիս Վաշինգտոնի հետ հարաբերությունները լիարժեք ձևաչափով վերականգնելու օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ։

«Մենք կողմ ենք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լիարժեք ձևաչափով վերականգնմանը, սակայն դա կախված է ոչ միայն մեզանից, այլև ամերիկյան կողմից», — նշել է ՌԴ առաջնորդը։

Պուտինի խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ վարչակազմի միջև շփումները շարունակվում են, և նա տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կառուցողական աշխատանքի տրամադրվածությունը։

Leave a Comment