
Կառավարության դիմաց վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել՝ կրկին բողոքելով վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգից։ «Պարոն վարչապետ, լուծեք այս հարցը, ինչքան ժամանակ ա գալիս ենք-գալիս ենք, ձեր դուրը գալի՞ս ա սաղ օրը գանք ստեղ, մի հատ ԱԺ, սաղ նախարարների դուռը ծեծեն՞նք։ Փող չենք ուզում, մեր վարորդական իրավունքներն ենք ուզում, որ գնանք աշխատենք, ընտանիք պահենք։ Մեկը Ստեփանավանից է եկել, մեկը Կիրովականից քանի անգամ պիտի գա-գնա, ինչքա՞ն փող պիտի ծախսեն»,- նշել է վարորդներից մեկը։
«Ընտրություններից առաջ հրապարակում հանդիպել ենք վարչապետի հետ, խոստացան բոլորինը տալ ու հետո սկսեցին մասնատել․ Ռուսաստանում զրկված, արցախցիներ»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։