
«Մենք ունենք մի մեծ պրոբլեմ, որը տասնյակ տարիներով չի լուծվում․ կոոպերացիայի կուլտուրան մեզ մոտ չի ստացվում»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հատկապես գյուղատնտեսության ոլորտում դա անհրաժեշտ է․ այսինքն՝ բերքի կենտրոնացման և բաշխման կուլտուրան։ Ժամանակին կոորպորատիվ կառավարման մասին օրենքներ են ընդունվել, բայց մեկ է՝ այդ կուլտուրան մեզ մոտ չի զարգանում, և սա մեծագույն խնդիր է։ Այսինքն՝ համագործակցությունը մեզանում խնդիր է։ Շատ բարդ ենք համագործակցում որևէ թեմայի շուրջ, և դա գյուղատնտեսության ոլորտում առավել ընդգծվում է․․․ Համագործակցության բացակայությունը բերում է իր խնդիրները։ Ո՞վ գիտի՝ էդ հարցը ոնց լուծենք, կա՛մ հիմա ասեք, մի՛ թաքցրեք, կա՛մ հետո հույժ գաղտնիով գրեք, եթե գաղտնի բանաձև գիտեք»,- ընդգծեց Փաշինյանը։