Սեպտեմբերի 3-ի առավոտյան Սոչիի նավահանգստային ենթակառուցվածքը հարձակման է ենթարկվել։
Տեղի բնակիչների, ինչպես նաև մոնիթորինգային ալիքների փոխանցմամբ՝ նավահանգստի տարածքում ծխի ամպ է նկատվում։
Exilenova+ տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Սոչիի ենթակառուցվածքի ուղղությամբ հարվածն հասցվել է անօդաչու նավակի միջոցով։ Հարձակման հստակ թիրախը դեռևս անհայտ է, սակայն որպես հնարավոր տարբերակներ նշվում են «Պանցիր-Ս1»-ը կամ ռուսական պարեկային նավակները։
«Նավահանգիստը հարձակման է ենթարկվել անօդաչու նավակի կողմից։ Արդյոք թիրախը եղել է Պանցիրը/ռադիոլոկացիոն կայանը՝ հայտնի չէ։ Այնտեղ, որպես այդպիսին, այլ թիրախներ չկան։ Թերևս միայն պարեկային նավակները», – ասվում է հաղորդագրության մեջ։