
«Նախորդ տարվա համեմատ 19 տոկոս ավելի շատ շշալցված կոնյակ ենք արտահանել, կոնյակի սպիրտ՝ 12 տոկոս ավելի շատ»,- Կառավարության նիստում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մի քանի դիտարկում անեմ․ հաշվի առնելով նաև վերջին շրջանում մեր քննարկումները և նամակագրությունները, պետք է արդեն գոնե Կառավարության նիստերում սկսենք «կոնյակ» բառն օգտագործել ֆրանսիական խմիչքի առնչությամբ։ Մենք անընդհատ խոսում ենք, ասում ենք՝ «կոնյակ», «շամպայն» և այլն, պետք է սկսենք սա վերանայել»։