ՀՀ կառավարությունը մինչև սեպտեմբեր ներառյալ երկարաձգել է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին ամսական 300 հազար դրամի չափով աջակցության տրամադրումը։ Որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։
Վճարումները նախատեսված են 2026 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար։ Աջակցություն ստանալու համար դիմումները հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ։
Աշխատանքի և բարեկեցության նախարարության նախնական հաշվարկներով՝ աջակցություն կստանան 8 անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներ։ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 7,2 մլն դրամ։
Աջակցություն ստանալու համար դիմումների ներկայացման նախորդ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։ Նախարարությունը ծրագրի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ դեռևս կան անհայտ կորած քաղաքացիական անձինք, որոնց ընտանիքները շարունակական աջակցության կարիք ունեն։
Ծրագրի երկարաձգման համար պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի։ Անհրաժեշտ 7,2 մլն դրամը կտրամադրվի բյուջետային վերաբաշխման միջոցով։
