Հրաձգություն Մինեապոլիսում. կան զոհեր և վիրավորներ

Հրաձգություն Մինեապոլիսում. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել են նաև երեք ոստիկաններ, որոնցից երկուսը ստացել են հրազենային վիրավորում։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Ոստիկանության տվյալներով՝ զոհերից մեկի մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրում, իսկ երկրորդը մահացել է հիվանդանոցում։ Ենթադրյալ հրաձիգը նույնպես մահացել է, սակայն նրա մահվան հանգամանքները դեռևս պարզված չեն։

Leave a Comment