Ադրբեջանում խաղաղությունը տեսանելի դարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը հենց հողի տակ է. Ամիրբեկով

Ադրբեջանում խաղաղությունը տեսանելի դարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը հենց հողի տակ է. Ամիրբեկով

Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո մենք փաստացի ապրում ենք խաղաղության մեջ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական սրացում չի եղել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվում է, սկսվել են առևտրատնտեսական հարաբերություններ, և մշակվում են հաղորդակցության ոլորտում նախագծեր:

«Միևնույն ժամանակ, մեր հասարակություններից ակնկալվում է նայել դեպի այլ ապագա։ Սա իրոք պատմական հնարավորություն է։ Սակայն խաղաղությունը միայն քաղաքական համաձայնագրերով չի ստեղծվում։ Խաղաղությունը տեղում՝ մարդկանց առօրյա կյանքում պետք է դարձնցել տեսանելի և զգալի։ Իսկ Ադրբեջանում խաղաղությունը տեսանելի դարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը հենց հողի տակ է։ 2020 թվականի վերջից ի վեր Ադրբեջանում 437 մարդ է դարձել ականների զոհ՝ նրանք կա՛մ զոհվել են, կա՛մ վիրավորվել։ Յուրաքանչյուր նոր զոհ ոչ միայն հումանիտար ողբերգություն է։ Սա հոգեբանական հարված է ընտանիքների համար։ Սա նաև հասարակությանը հիշեցնում է, որ պատերազմը դեռևս ամբողջովին հետևում չէ, և սա, անխուսափելիորեն, բացասական ազդեցություն է ցուցաբերում նորմալացման գործընթացի նկատմամբ հասարակական վստահության վրա», – նշել է Էլչին Ամիրբեկովը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment