«ՆԱՏՕ-ն պետք է ինքնալուծարվեր, ինչպես Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը Խորհրդային Միության անհետացումից հետո», – ասել է Լավրովը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում Ռուսաստանի «Զնանիե» ընկերության դասախոսաշարի ընթացքում։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը դա չարեց՝ տեսնելով առիթներ ռազմական բլոկը պահպանելու համար։
Արևելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 1-ից 4-ը Վլադիվոստոկում։ ՌԻԱ Նովոստին ԱՏՖ-ի գլխավոր տեղեկատվական գործընկերն է։