Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան սկսում է Ռուսաստանի օդային տարածքի արգելափակման օպերացիան։
Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի օդային տարածքն այլեւս անվտանգ չէ թռիչքների համար եւ ավիաընկերությունները եւ ապահովագրական ընկերությունները պետք է դա հաշվի առնեն։
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան էլ հայտարարել է, որ Կիեւը պաշտոնապես դիմել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO-ը, տեղեկացնելով այն մասին, որ ռուսական երկինքն այլեւս անվտանգ չէ ավիաթռիչքների իրականացման համար, քանի որ Ուկրաինան ռուսական երկնքի արգելափակում է իրականացնելու։