
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու ցանկությունը շատ շուտով կվերանա։
Նախարարի կարծիքով՝ Եվրոմիությունը կորցնում է իր տնտեսական առավելությունները, սակայն որոշ երկրներ դեռ շարունակում են ձգտել անդամակցել միությանը։
«Տնտեսական առումով Եվրոմիությունը, բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության, պատճառով կորցնում է իր առավելությունները։ Իսկ երկրները՝ մեր սերբ բարեկամները, այժմ էլ մեր հայ գործընկերները իներցիայով շարունակում են ձգտել անդամակցելու Եվրոմիությանը։ Ես վստահ եմ, որ նրանց մոտ այդ ցանկությունը շատ շուտով կվերանա», – ասել է Լավրովը։