ԵՊՀ-ում տեղի է ունենալու ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով •

ԵՊՀ-ում տեղի է ունենալու ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով«Նախորդ ամիս «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ էր հայտարարել, քանի որ գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է:

«Հրապարակ» թերթը գրում է. Օգոստոսի 31-ին ավարտվել է հայտագրման ժամկետը:

Տեղեկացանք, որ Հովհաննես Հովհաննիսյանից բացի որևէ մեկը հայտ չի ներկայացրել: Այսինքն, տեղի է ունենալու ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով: Արդար ընտրությունների կարգախոսով իշխանության եկած ուժը 9 տարում ոչնչացրեց ընտրական համակարգը:

Իսկ ժամանակին ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար 7-8 թեկնածու էր առաջադրվում։ Վերջին մրցույթը կայացել է 2020 թվականին, երբ 5 թեկնածու էր դիմել»։

Leave a Comment