Անիրատեսական է 1991թ. սահմաններով Ուկրաինայի վերականգնման մասին խոսելը. Լավրով

Անիրատեսական է 1991թ. սահմաններով Ուկրաինայի վերականգնման մասին խոսելը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այժմ անիրատեսական է խոսել 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի վերականգնման մասին։

«Թրամփն ասում է, որ պետք է հաշվի առնել իրողությունները գետնի վրա, և մենք կարծում ենք, որ սա արմատական տարբերություն է Եվրոպայից, որն խոսում է 1991 թվականի սահմանների մասին։ Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ մի կողմ թողնելով՝ սիրում են նրանք մեզ, թե չեն սիրում, բայց մի՞թե որևէ իրատես քաղաքական գործիչ կարող է այժմ ասել, թե պետք է ուկրաինական խնդիրը լուծել 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի վերականգնման միջոցով»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ ՌԴ-ն Ուկրաինան ճանաչել է նրա անկախության հռչակագրի հիման վրա։

«Մենք Ուկրաինան ճանաչում էինք նրա անկախության հռչակագրի հիման վրա, իսկ այնտեղ գրված էր, և մինչ օրս գրված է, որ Ուկրաինան լինելու է անկախ, չեզոք, արտաբլոկային, ոչ միջուկային պետություն»,- հիշեցրել է նա՝ հավելելով,- «Այս բոլոր սկզբունքներն արդեն ջնջված  են»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment