Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 3-ին – armeniatoday.am

Հայաստանում սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +30…+32 աստիճանի։

Շիրակի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +22…+27 աստիճան։

Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22…+26, նախալեռնային շրջաններում՝ +27…+29 աստիճան։

Գեղարքունիքի մարզում ցերեկը կգրանցվի +16…+21 աստիճան։

Լոռու մարզում ցերեկը սպասվում է +22…+26 աստիճան։

Տավուշի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կլինի +23…+26, հովտային շրջաններում՝ +27…+30 աստիճան։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22…+26, նախալեռնային շրջաններում՝ +27…+31 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +29…+32, հովտային շրջաններում՝ +31…+33 աստիճան։

Արմավիրի մարզում ցերեկը կլինի +31…+33 աստիճան։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +19…+23, նախալեռնային շրջաններում՝ +31…+33 աստիճան։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կլինի +16…+19, նախալեռնային շրջաններում՝ +20…+24, հովտային շրջաններում՝ +28…+31 աստիճան։

Արցախում սպասվում է փոփոխական ամպամածություն և անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +24 աստիճանի, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment