ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան դեռ պատրաստ չէ ընտրությունների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարծում եմ՝ նրանք պարզապես դեռ պատրաստ չեն։ Այս ամեն ինչը դեռ շատ նոր է», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն Վենեսուելայից չի պահանջում ընտրությունների կոնկրետ ամսաթիվ նշանակել։
«Մենք դա ենք ուզում, նրանք են ուզում, [Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար] Դելսին [Ռոդրիգեսը] դա է ուզում, բայց նրանք դեռ պատրաստ չեն», – հավելել է նա։