Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում)։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:17-ին Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել էին ՊԱԶ և Opel Zafira մակնիշների մեքենաները։ Վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 11-ը՝ տուժել։
