Հայաստանի համար «ռուսական երկաթուղիների» իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ։ Այդ մասին ՎՏՖ-2026-ի (Արևելյան տնտեսական ֆորում-2026) շրջանակում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր ռուսական երկաթուղիները ինչ-ինչ պատժամիջոցային պատճառներով տոքսիկ են Հայաստանի համար, սակայն ռուսական երկաթուղիները բեռների մատակարարումներ են իրականացնում ռուսական տարածքով (տրանզիտային բեռներ՝ ասենք դեպի Եվրոպա), և ոչ ոք ռուսական երկաթուղիների նկատմամբ որևէ տոքսիկության կամ պատժամիջոցների մասին հարց չի բարձրացնում, բացի Փաշինյանից», — ասել է Օվերչուկը լրագրողներին։
Հուլիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվային սպառնացել էր վճարներ սահմանել հայկական երկաթուղու օգտագործման համար, որը կոնցեսիոն կառավարման է հանձնված «ՌԳԼ»-ի («Ռուսական երկաթուղիներ») «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությանը։ Վճարների գումարը, նրա կարծիքով, կարող էր կազմել տարեկան 2 միլիարդ դոլար։